ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հե­ռա­կա զրույց` Փա­րա­վո­նի հետ

Հե­ռա­կա զրույց` Փա­րա­վո­նի հետ
10.01.2020 | 01:21
«Հա­մոզ­ված էի 1991-ին, հա­մոզ­ված եմ նաև այ­սօր` 2019-ին, որ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը կո­պիտ սխալ թույլ տվեց` ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը պահ­պա­նե­լով որ­պես հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։
Մյուս սխա­լը ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­նե­րի սե­փա­կա­նաշ­նոր­հումն էր. նկա­րիչ­նե­րը, ա­յո, դար­ձան ար­վես­տա­նոց­նե­րի տեր, բայց ո­մանք չկա­րո­ղա­ցան դրանք պահ­պա­նել։ Եվ միու­թյու­նը կորց­րեց իր ար­վես­տա­նո­ցա­յին ֆոն­դը»։
Փա­րա­վոն ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆ,
ՀՀ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ
ԱԶ­ՆԻՎ ՄԵ­ՏԱ­ՂԸ` ԹՈՒ­ՋԵ ՇՐ­ՋԱ­ՆԱ­ԿՈՒՄ
Հար­գար­ժան բա­րե­կամ Փա­րա­վոն Միր­զո­յան, ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­նե­րը պահ­պա­նե­լով որ­պես հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն, 3-րդ հան­րա­պե­տու­թյան 1-ին նա­խա­գա­հը էա­պես վրի­պեց։ Լիո­վին կի­սում եմ մտա­հո­գու­թյունդ և փոր­ձում եմ մեր մտա­հո­գու­թյու­նը վե­րա­ծել գոր­ծըն­թա­ցի, այն է` ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը հա­մա­կար­գել «Ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րի մա­սին» օ­րեն­քի տի­րույ­թում։ Սա­կայն օ­րեն­քի ստեղ­ծու­մը միայն երկ­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րի ղե­կա­վար ա­տյան­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ կա­րող է կյան­քի կոչ­վել։ Սպա­սենք նրանց ար­ձա­գան­քին։ Ինձ մնում է հի­շեց­նել, որ ՀՀ նախ­կին խոր­հր­դա­րան­նե­րը խն­դի­րը վար­պե­տո­րեն խց­կել են փա­կու­ղի. շուրջ տա­սը տա­րի Հա­յաս­տա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղծ­ված օ­րեն­քի նա­խա­գի­ծը փո­շե­պատ­վում էր այս և այն պատ­գա­մա­վո­րի կաղ­նե­փայտ գրա­սե­ղա­նի գզ­րո­ցում։ Նա­խա­գիծն այդ­պես էլ չար­ժա­նա­ցավ լու­սար­ձակ­ման, այն է` ան­գամ չներ­կա­յաց­վեց քն­նարկ­ման։ Զու­գա­հեռ ըն­թաց­քով նկա­րիչ­նե­րին, կոմ­պո­զի­տոր­նե­րին, գրող­նե­րին, ճար­տա­րա­պետ­նե­րին, թա­տե­րա­կան գոր­ծիչ­նե­րին, կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րին և ժուռ­նա­լիստ­նե­րին միա­վո­րող միու­թյուն­նե­րը հայ­տն­վե­ցին դեղ­նա­ցոլք ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի կա­տա­ղի գրոհ­նե­րի թի­րա­խում։ «Ար­դյոք պե՞տք են ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը» ա­նար­խիս­տա­կան կո­չի ներ­քո միու­թյուն­ներն ու նրանց ղե­կա­վար­նե­րը են­թարկ­վում էին «թավ­շե» ող­ջա­կիզ­ման։ Շուրջ եր­կու տաս­նա­մյակ այդ­պես էլ չհն­չեց որևէ ա­ռողջ, կա­ռու­ցո­ղա­կան քն­նա­դա­տա­կան խոսք, չներ­կա­յաց­վեց որևէ հան­րա­յին և գե­ղար­վես­տա­կան պա­հանջ, ո­րոնց կա­րիքն ու­նեին վե­րոն­շյալ միու­թյուն­նե­րը։ Երկ­րի քրեաօ­լի­գար­խիկ հա­մա­կար­գը, ան­վե­րա­պա­հո­րեն գտն­վե­լով ար­տա­քին ու­ժե­րի հրահ­րում­նե­րի տակ, սկ­սեց հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մեջ ե­զա­կի խա­չակ­րաց ար­շա­վանք ընդ­դեմ միու­թյուն­նե­րի։ Այս ա­մե­նը քաջ հայտ­նի էր, նաև ան­հայտ չէ, որ մեր ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին վե­րահս­կիչ կա­ռույց­նե­րը դի­տար­կում էին խոր­հր­դա­յին մնա­ցուկ, ո­րոնք ան­հա­պաղ անհ­րա­ժեշտ էր հե­ռաց­նել ա­զա­տա­կան քա­ղա­քատն­տե­սա­կան շր­ջապ­տույտ­նե­րում խո­տոր­վող երկ­րի թա­րա­խա­պա­լար­նե­րով պատ­ված ու տան­ջա­հար­ված մարմ­նից։ Չհա­ջող­վեց։ Սա­կայն անվ­րեպ հա­ջո­ղու­թյամբ Հա­յաս­տա­նի յոթ ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը հայ հան­րու­թյան և հա­մայն հա­յու­թյան մտա­պատ­կե­րում կեր­պա­վոր­վե­ցին թշ­նա­մու նկա­րագ­րով։ Այս ա­մենն ար­ձա­նագր­վել է մեր նո­րան­կախ պատ­մու­թյան տա­րեգր­քում և հի­շե­ցում է նոր­հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րին` ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը միա­վո­րում են ար­վես­տի և մշա­կույ­թի շուրջ 5 հա­զար մշակ­նե­րի, այ­սինքն` հան­րա­պե­տու­թյան մշա­կու­թա­յին գրե­թե ողջ նե­րու­ժը։ ՈՒ­րեմն չե­ղար­կեք ձեր հռ­չա­կած նա­խորդ հա­կամ­շա­կու­թա­յին («հին­հա­յաս­տա­նյան») փա­կու­ղա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը` ձևա­վո­րե­լով ազ­գա­յին մշա­կույ­թի և ար­վես­տի պահ­պան­ման ու զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր։
Ըստ իս, ստեղծ­վե­լիք օ­րեն­քը պետք է սահ­մա­նի, որ պե­տու­թյու­նը (այն է` իշ­խա­նու­թյու­նը, ի դեմս գոր­ծող ԱԺ-ի) ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը սկզ­բուն­քո­րեն զա­տում է հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող բազ­մա­հա­զար հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից։ Զատ­ման բա­նա­կան և բա­րո­յա­կան մի նա­խադ­րյալ եմ հրամց­նում ԱԺ-ին. եր­կու-ե­րեք նա­խան­ձախն­դիր քա­ղա­քա­ցի­ներ, դի­ցուք, կա­մե­նում են դյու­րաց­նել թա­փա­ռաշր­ջիկ շնե­րի կյան­քը և ստեղ­ծում են «Չոր­քո­տա­նի քա­ղա­քա­ցի» ՀԿ-ն։ Սույն ՀԿ-ն իր կա­նո­նադ­րու­թյամբ սահ­մա­նում է թա­փա­ռաշր­ջիկ շնե­րի ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը և գոր­ծի է անց­նում, դրա­մաշ­նորհ է շա­հում, մամ­լո ա­սու­լիս­ներ է կազ­մա­կեր­պում, հրա­տա­րա­կում է զա­նա­զան գու­նա­զարդ թեր­թիկ­ներ և այլն։ Մի գե­ղե­ցիկ օր այն յուր ա­ռա­քի­նի ա­ռա­քե­լու­թյունն ա­վար­տում է։ Հար­գար­ժան պատ­գա­մա­վոր­ներ-պատ­գա­մա­վո­րու­հի­ներ` նկա­րիչ­ներն ու դե­րա­սան­նե­րը, ճար­տա­րա­պետ­ներն ու կոմ­պո­զի­տոր­նե­րը, կի­նո­յի գոր­ծիչ­նե­րը և գրող­նե­րը, ի վեր­ջո` ժուռ­նա­լիստ­նե­րը, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ չեն, նրանք տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ (թե՛ խոր­հր­դա­յին, թե՛ ան­կա­խա­կան պատ­մա-քա­ղա­քա­կան շր­ջա­փու­լե­րում) պահ­պա­նել, զար­գաց­րել և, ին­չու չէ, հա­մաշ­խար­հայ­նաց­րել են ազ­գա­յին մշա­կույ­թը, գրա­կա­նու­թյու­նը, ար­վեստն ու կեր­պար­վես­տը։ Ի վեր­ջո (սա պատ­մա­կան ճշ­մար­տու­թյուն է), հիմ­նա­հա­տակ փլուզ­ված ար­դյու­նա­բե­րու­թյան և հա­մա­ճա­րակ­ված գյու­ղատն­տե­սու­թյան ներ­կա բնօր­րան 3-րդ հան­րա­պե­տու­թյան քար­շա­կը գի­տու­թյու­նը, մշա­կույ­թը և ար­վեստն են։ Այ­նինչ 2019-ին սան­ձա­զերծ­վեց նոր­հա­յաս­տա­նյան «խա­չակ­րաց ար­շա­վանք» երկ­րի դեմ, սո­րո­սյան մու­նե­տիկ­նե­րի գա­լա­րա­փո­ղե­րից պա­հան­ջա­տի­րա­կան ծծումբ էր ժայթ­քում` ՀՀ ԳԱԱ-ն զա­տել պե­տու­թյու­նից և վե­րա­ծել հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան։
Մի խոս­քով, ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­ներն ազ­նիվ մե­տաղ են` ա­ռայժմ կա­ղա­պար­ված թու­ջե շր­ջա­նա­կում։
ՍԵ­ՓԱ­ԿԱ­ՆԱՇ­ՆՈՐՀ­ՄԱՆ  «Ա­ՔԻ­ԼԵ­ՍՅԱՆ ԳԱՐ­ՇԱ­ՊԱ­ՐԸ»
Ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­ներն ու­ղիղ 10 տա­րի, այս­պես ա­սած, ան­հայտ բա­ցա­կա­յող էին, սե­փա­կա­նաշ­նորհ­վել էին հան­րա­պե­տու­թյու­նով մեկ սփռ­ված փոքր օ­բյեկտ­նե­րը (հնա­կար­կատ­նե­րի կր­պակ­ներն ու վար­սա­հար­դար­ման սրահ­նե­րը, խա­նութ­ներն ու սր­ճա­րան­նե­րը) և լե­թար­գիկ քնի մեջ հայ­տն­ված ար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րը վա­ճառ­վե­ցին նրանց աշ­խա­տա­վո­րա­կան կո­լեկ­տիվ­նե­րին։ Հիմ­նա­կա­նում, ի­հար­կե, տնօ­րեն­նե­րին և պե­տե­րին։ Այդ տա­րի­նե­րին ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­նե­րը Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի հրա­մա­նագ­րով ան­հա­տույց նվի­րա­բեր­վե­ցին նկա­րիչ­նե­րին։ Զու­գա­հե­ռա­բար հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը նվի­րա­բեր­վեց պե­տա­կան բնա­կա­րա­նա­յին ֆոն­դը։ Այս­տեղ մի էա­կան նր­բու­թյուն կա, ո­րին ան­հա­պաղ անդ­րա­դառ­նում եմ։ Նկա­րիչ­նե­րը ի­րենց ար­վես­տա­նոց­նե­րի սե­փա­կա­նա­տե­րը չէին, նրանք ըն­դա­մե­նը վար­ձա­կա­լա­կան հի­մունք­նե­րով զբա­ղեց­նում էին ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րածք­նե­րը։
Բնա­կա­րան­նե­րը սե­փա­կա­նու­թյան վկա­յա­կա­նով դար­ձան բնա­կա­րա­նա­տե­րե­րի սե­փա­կա­նու­թյուն։ Ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­ներն օր­դե­րով ի պահ հան­ձն­վե­ցին նկա­րիչ­նե­րին։ Ա­հա նաև երկ­րորդ նր­բու­թյու­նը` հրա­մա­նա­գի­րը, ի տար­բե­րու­թյուն օ­րեն­քի, հե­տա­դարձ ուժ ու­նի և մեկ այլ հրա­մա­նագ­րով մի այլ նա­խա­գահ կա­րող էր ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­նե­րը պե­տա­կա­նաց­նել, տա­րածք­նե­րի մի մա­սը «գր­պա­նել» հա­նուն հա­սա­րա­կա­կան շա­հի և այլն։ Ի վեր­ջո, 2000-ին նա­խա­ձեռ­նե­ցի ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­նե­րի սե­փա­կա­նաշ­նորհ­ման գոր­ծը, նկա­րիչ­ներնց մե­կի դի­մու­մը հանձ­նե­լով Մա­լա­թիա-Սե­բաս­տիա հա­մայն­քից ըն­տր­ված ան­կախ պատ­գա­մա­վոր Սամ­վել Ա­վե­տի­սյա­նին։ Տիար Ա­վե­տի­սյա­նը խն­դի­րը ներ­կա­յաց­րեց քն­նարկ­ման և մինչև ար­վես­տա­նոց­նե­րի ան­հա­տույց սե­փա­կա­նաշ­նորհ­ման օ­րեն­քի ըն­դու­նու­մը սա­տա­րեց գոր­ծին։ Հա­վա­տար­մագր­ված էի ԱԺ-ում «Գոր­ծա­րար շա­բաթ» շա­բա­թա­թեր­թից և հըն­թացս զբաղ­վում էի օ­րեն­քի ըն­դուն­ման լոբ­բին­գով։ Օ­րեն­քի նա­խա­գի­ծը մշա­կե­ցին տիարք Վիկ­տոր Դալ­լա­քյա­նը և Վար­դան Բոս­տան­ջյա­նը։ Շուրջ 1 տա­րի օ­րեն­սդ­րա­կան շտ­կում­նե­րով էր զբաղ­ված Վար­դան Բոս­տան­ջյա­նը։ Օ­րեն­քի ըն­դուն­մա­նը կողմ էին շա­տե­րը, գոր­ծա­րար պատ­գա­մա­վոր­նե­րը, ՀՀԿ և ՀՅԴ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ի մաս­նա­վո­րի` տիարք Գա­լուստ Սա­հա­կյա­նը, ո­րը մշա­կույ­թի հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահն էր, և Դա­վիթ Լո­քյա­նը։ Ընդ­հա­նուր տրա­մա­բա­նու­թյու­նը ա­հա սա էր. «Ե­ղած-չե­ղա­ծը սե­փա­կա­նաշ­նորհ­ված է, մի բան էլ թող մեր նկա­րիչ­նե­րին հաս­նի»։ Հա­սավ։
Հար­գար­ժան Փա­րա­վոն, ա­յո՛, ՀՆՄ-ն կորց­րեց իր ար­վես­տա­նո­ցա­յին ֆոն­դը, բայց չէ՞ որ ՀՆՄ ան­դամ նկա­րիչ­նե­րը դար­ձան ի­րենց գույ­քի սե­փա­կա­նա­տե­րը։ Ին­չու ՀՆՄ նախ­կին ղե­կա­վար­նե­րը մինչև 2000 թվա­կանն ի զո­րու չե­ղան ար­վես­տա­նո­ցա­յին ֆոն­դը սե­փա­կա­նաշ­նոր­հե­լու Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյա­նը։ Ի զո­րու չե­ղան, քան­զի անհ­նար էր ար­դեն նշ­ված քա­ղա­քա­կան պար­տադ­րան­քով, այն է` առ­հա­սա­րակ լու­ծար­քի են­թար­կել երկ­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը և տնօ­րի­նել նրանց պատ­կա­նող բա­վա­կա­նին պատ­կա­ռե­լի գույքն ու կայ­քը։
ՀԵՏԳ­ՐՈՑ
Հին ու ի­մաս­տուն մի խոսք կա. «Ցան­կա­նում ես լավ բան ա­նել և ան­պա­տի՞ժ մնալ»։ Ես կար­ծես թե «պատժ­ված» եմ։ Սա­կայն պատ­րաստ եմ մի նոր «ար­կա­ծախ­նդ­րու­թյան»` սա­տա­րել ՀՆՄ-ին ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նո­ցա­յին տա­րածք ձեռք բե­րե­լու հար­ցում։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 4736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ